211652_close_icon
views-count4725 դիտում article-date 16:19 09-12-2021

Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր. Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքում երթևեկող վարորդներին.

Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր։

Ձմռան ամիսներին ամառային կամ մաշված անվադողերով երթևեկելը վտանգավոր է ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Մեկ վարորդի անպատասխանատու վարքը նաև բազմաթիվ վթարների, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտների պատճառ է դառնում։

Հուսով ենք՝ մեր համաքաղաքացիները կդրսևորեն քաղաքացիական բարձր գիտակցություն այս հարցում ևս։ Շնորհակալություն։

Հ․ Գ․ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության հետ՝ ամառային կամ մաշված անվադողերով երթևեկող վարորդներին հայտնաբերելու և համապատասխան միջոցներ կիրառելու հարցում։

Նմանատիպ նյութեր