211652_close_icon
views-count4732 դիտում article-date 15:26 07-12-2016

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Երևանի փողոցներում ու բակերում նորերով է փոխարինվել 469 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 469 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 5 փողոց, 1 շենքի բակ և 1 այգի: Ընթացքի մեջ են Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավոր ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր