Թուրքիայում առատ ձյան տեղումների պատճառով հետաձգվել է 200-ից ավելի չվերթ
Թուրքիայի արևմուտքում շարունակվող առատ ձյան տեղումների պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել 227 ներքին ու միջազգային չվերթ։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։
Ընկերության տնօրեն Բիլյալ Էքշին իր թվիթերյան էջում գրել է, որ, չնայած եղանակային վատ պայմաններին, 292 չվերթ կիրականացվի ըստ գրաֆիկի։
74 չվերթների հետաձգում ու չեղարկում է հայտարարել նաև Pegasus Airlines ընկերությունը։ Այն վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներին։
Դադարեցվել է նաև Բոսֆորի նեղուցով նավարկությունը։