Թուրքիայում առատ ձյան պատճառով 800-ից ավելի չվերթ է հետաձգվել
Թուրքական Turkish Airlines ընկերությունը միայն Ստամբուլում 800-ից ավելի չվերթ է հետաձգել, որոնք պետք է իրականացվեին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից::
Պատճառը տեղացած առատ ձյունն է: Քաղաքի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը կազմել է 60 սմ: Այն պատճառ է դարձել քաղաքի մի քանի շրջաններում տրանսպորտային երթևեկության խափանման: Կոմունալ ծառայությունների աշխատակիցները չեն հասցնում ճանապարհները մաքրել ձյունից, ինչի պատճառով ավտոմեքենաների երկար խցանումներ են առաջացել: