Հարգված, զուսպ Սևակը․ մանրամասներ զոհված զինծառայողի կյանքից. Oragir.News
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Oragir.News-ին փոխանցեցին, որ զինծառայողը Հրազդանի Միկրոշրջանի 134 շենքից է, ունի նաև մեկ եղբայր։ Սևակը բանակ է զորակոչվել 2024 թվականի ամռանը, այսինքն՝ մեկ տարի չկա, ինչ ծառայում է։
Զինծառայողը բավականին հարգված ընտանիքից է, ֆինանսական խնդիրներ չունեն, հայրը ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով։ Սևակն էլ շատ զուսպ, հարգանքով, ոչ կոնֆլիկտային երիտասարդ է եղել։
Մահվան պատճառը շարունակում է անհայտ մնալ, սակայն մեզ փոխանցեցին, որ ըստ պտտվող լուրերի՝ վեճ է տեղի ունեցել, որի արդյունքում Սևակը ստացել է հրազենային վնասվածք ու մահացել։
Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մանրամասները՝ սկբզնաղբյուրում: