211652_close_icon
views-count2557 դիտում article-date 14:56 19-02-2025

Մահացել է լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը

Մահացել է լրագրող Ռուբեն Գյուլմիսարյանը։ Այս մասին տեղեկացրել է «Sputnik Армения»-ն։

«Ցավով տեղեկացնում ենք, որ 60 տարեկան հասակում վախճանվել է մեր թանկագին գործընկեր, «Sputnik Армения»-ի խմբագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Իսկական պրոֆեսիոնալ, տաղանդավոր լրագրող, սուր գրիչ ունեցող, հազվադեպ ինտելեկտուալ, ինքնատիպ եւ նուբր հումորի զգացման տեր։ Նրա սիրտը չի դիմացել։ Կոլեկտիվը անկեղծ ցավակցություններ է հայտնում լրագրողի բոլոր հարազատներին եւ մերձավորներին... Հանգչիր խաղաղությամբ, Ռուբեն...»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր