211652_close_icon

Բոլորս գիտենք՝ փետրվարի 20-ին ձյուն է գալու, տնտեսվարողները եւս պետք է մաքրման աշխատանքներ անեն. Ավինյան

views-count2041 դիտում article-date 11:26 17-02-2025
Նախնական եղանակային կանխատեսումների համաձայն փետրվարի 20-ի գիշերվանից կանխատեսվում է ձյան տեղումներ, որ նշված օդերթաբանական ծառայությունների կտևի երեք օր, որից հետո ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի» տնօրեն Սաշա Կատվալյանը:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Շատ կարևոր է, որպեսզի գալիք արդեն փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան դեղումների ժամանակ մենք պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին ամբողջ ծավալով։

Բայց նաև վարչական շրջանների հարգելի գործընկերներ, պետք է հիշեցնեմ, որ ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պարտականությունը չեն, այդտեղ նաև ունեն իրենց պատասխանատվության բաժին տնտեսվարողները, իրենց դիմացի հատվածները մաքրելու առումով, ունեն համատիրությունները՝ համապատասխան իրենց պատասխանատվության բաժինը: Այսինքն բոլորը պետք է պատրաստ լինեն:

Բոլորս գիտենք, որ փետրվարի 20-ին տեղումներ են լինելու, հետևապես նաև ակնկալվում է, որ դուք էլ պետք է հետևեք, որպեսզի տնտեսվարողները իրենց բաժին պատասխանատվությունը վերցնեն և իրականացնեն համապատասխան աշխատանքներ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր