211652_close_icon

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

views-count991 դիտում article-date 15:20 16-02-2025
Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-21-ին սպասվում է ձյուն:

Մարզերում փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։

Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

 

Նմանատիպ նյութեր