211652_close_icon

Հերթական սխալ տեղեկությունը․ տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան․ Մեսրոպ Առաքելյան

views-count2671 դիտում article-date 11:25 16-02-2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։

Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։

Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։ Բայց սա չի կարևոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։
Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։
Եվ ամենակարևորը։

Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։ Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները։

Նմանատիպ նյութեր