211652_close_icon
views-count853 դիտում article-date 13:49 15-02-2025

Ռուբիոն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հարցում Անկարայի և Վաշինգտոնի ջանքերը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը:
 
Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ Մարկո Ռուբիոն և Հաքան Ֆիդանն ընդգծել են սերտ գործակցության կարևորությունը՝ ապահովելու Սիրիայում կայունությունը և միասնականությունը և բացառելու ԱՄՆ-ին, Թուրքիային և տարածաշրջանին սպառնացող վտանգները։
 
«Պետքարտուղարը նշել է Հարավային Կովկասում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում Անկարայի և Վաշինգտոնի ջանքերը»,- հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
 
Մարկո Ռուբիոն ընդգծել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու՝ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ընդհանուր նպատակը:

Նմանատիպ նյութեր