711 դիտում
17:51 25-01-2023
Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը. Արարատ Միրզոյանը՝ Տոյվո Կլաարին և Մագդալենա Գրոնոյին
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։
Կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել