211652_close_icon

Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

views-count1195 դիտում article-date 18:59 14-02-2025

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

 

Նմանատիպ նյութեր