Տարեցն իր ողջ թոշակը պետք է վճարի գույքահարկ, որի կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Թադևոս Ավետիսյան
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեզ ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկը հարստացնում է քաղաքացուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա բերեց կենտրոնում 3-սենյականոց բնակարանում ապրող տարեցների օրինակը՝ նշելով. «2024 թվականին նրանք վճարել են 300 հազար դրամ գույքահարկ, 2025 թվականին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026 թվականին՝ 600 հազար դրամ։
Որ գույքահարկի գումարը կապված է բնակարանի արժեքի հետ, եւս սուտ է: Վստահաբար ձեզ ասում են, որ այս երեք տարիների ընթացքում այդ բնակարանի արժեքը մոտ 50 տոկոսով չի բարձրացել:
Կարեւոր է նաեւ փաստել, որ գույքահարկի այսօրվա բազայում իբրև թե բնակարանների շուկայականին մոտարկված արժեքներ են, բայց հենց օրվա իշխանությունն է խոստովանում, որ կան էական շեղումներ»,-ասաց նա:
Թադեւսոյանը նկատեց, որ նախքան գույքահարկի բարձրացումը մինչև 3 մլն դրամ արժողությամբ բնակարանների սեփականատերերը 0 դրամ գույքահարկ են վճարել. «Այսօր էլ կան այդպիսի բնակարաններ, օրինակ, սահմանամերձ, բարձր լեռնային և այլ բնակավայրերում: Աայսօր այդ քաղաքացիները պետք է վճարեն արդեն գույքահարկ տարեկան 18 հազար դրամ: Մինչեւ 10 մլն դրամ արժողությամբ գույք ունեցող քաղաքացիները վճարել են 10 անգամ ավելի պակաս գույքահարկ, քան վճարելու են այսօր: Այսինքն վճարելու են տարեկան 60 հազար դրամ, իսկ նախկինում վճարել են մոտ 6 հազար դրամ»:
Պատգամավորն արձանագրեց, որ աշխատող աղքատների համար գույքահարկը 2026-ին ամսական կտրվածքով մոտավորապես հավասար է լինելու իրենց աշխատավարձին, կամ նույնիսկ միջին կենսաթոշակին նույնիսկ գերազանցելու է գույքահարկը:
«Տարեց քաղաքացին որը միայնակ ապրում է իր կենտրոնի տանը, որը ժառանգել է իր պապերից, փաստորեն, պետք է ստանա միջին թոշակ՝ ունենալով 20 տարուց ավել աշխատանքային ստաժ, և այդ թոշակը պետք է ամբողջությամբ վճարի իր գույքահարկի համար, որպեսզի կարողանա իր բնակարանում ապրել:
Սուտ է նաեւ, որ գույքահարկի թանկացումը բերում է այդ տան վարձավճարի ավելացման:
Խոստացված շքեղությունը, գերթանկարժեք գույքերը հարկելու, սոցիալական արդարություն բերելու փոխարեն, ուղղակիորեն գույքահարկի այսօրվա բաղադրությունից հանել ՝ սոցիալական բաղադրիչը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։