211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը կես ճանապարհին ստիպված է եղել շրջվել ու վերադառնալ ԱՄՆ

views-count1255 դիտում article-date 12:39 14-02-2025
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որով պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխեն էր մեկնում, ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն՝ մեխանիկական խնդրի պատճառով, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ Այս մասին գրում է Reuters-ը:

«Պետքարտուղարը մտադիր է շարունակել իր ճանապարհորդությունը Գերմանիա և Մերձավոր Արևելք այլ ինքնաթիռով»,- ասվում է Բրյուսի հայտարարության մեջ։

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Ռուբիոն կկարողանա մասնակցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որը նախատեսված է ուրբաթ առավոտյան՝ Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակում:

Boeing 757 ինքնաթիռում մեխանիկական խնդիրը կապված է եղել օդաչուների խցիկի դիմապակու ճեղքի հետ, ասել է ամերիկացի պաշտոնյան: Դրա պատճառով ինքնաթիռը  թռիչքից մոտ 90 րոպե անց ստիպված է եղել շրջվել ու վերադառնալ: Ռուբիոյի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էնդրյուսի բազայում երեկոյան ժամը 22:00-ի սահմանում: Այն օդ էր բարձրացել երեկոյան ժամը 19:00-ին:

Նմանատիպ նյութեր