211652_close_icon
views-count1849 դիտում article-date 09:20 14-02-2025

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում


Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր