211652_close_icon
views-count1285 դիտում article-date 12:56 13-02-2025

Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ. Փաշինյան

Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր  չարչարվել եմ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ-որ մարդը 4 երեխա ունի,  անվճար է տրանսպորտն իրենց համար: Երեկ էլ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ կապ չունի երեխաներն անչափահաս են, թե չափահաս, ես էլ ասեցի փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Չնայած պետք է երևի գնամ դիմեմ և քարտ ստանամ՝ որպես 4 երեխայի հայր»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ  Փաշինյանը կրկին տրանսպորտով է երթևեկել։

Նմանատիպ նյութեր