211652_close_icon
views-count4156 դիտում article-date 20:32 31-03-2019

Աշխատավարձ չեն ստանում նաև այլ կառույցներում, այդ թվում՝ ՄՀՀ-ում. անջատել են նաև գազն ու էլէներգիան

Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ 3 ամիս աշխատավարձ չէին ստանում: Այդ մասին տեղեկացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մարտի 21-ի նիստում զայրացել համապատասխան պաշտոնյաների վրա: Դրանից հետո հարցը լուծվեց, գումարներն արագ փոխանցվեցին: Սակայն, past.am-ի հավաստի տվյալներով, գրեթե համանման վիճակ է մի քանի այլ կազմակերպություններում, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այստեղ էլ արդեն քանի ամիս աշխատավարձ չեն ստանում, ավելին՝ ֆինանսավորման ձգձգման պատճառով երեկվանից անջատել են ՄՀՀ-ի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Համալիրի աշխատակիցները հույս են փայփայում, որ մի օր էլ իրենց հարցը կհասնի վարչապետին ու լուծում կստանա, որովհետև, ինչպես երևում է, նույնիսկ ամենասովորական հարցերով անպայման պետք է Նիկոլ Փաշինյանը զբաղվի:

Նմանատիպ նյութեր