211652_close_icon

Փաշինյանն առաջարկում է՝ թոշակառուները սոցիալական բիզնես նախաձեռնեն, կառավարությունն էլ աջակցի

views-count2077 դիտում article-date 13:30 09-02-2025
Նիկոլ Փաշինյանը գրել է. «Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:

Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:

Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:

 

Նմանատիպ նյութեր