Ուկրաինան չունի հազվագյուտ մետաղներ, որոնց ցանկանում է տիրանալ Թրամփը. Der Spiegel
Ուկրաինան չունի հազվագյուտ հողային մետաղներ, որոնց ցանկանում է տիրանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Der Spiegel-ը։
«Ուկրաինան օգտակար հանածոների որոշ պաշարներ ունի, սակայն դրանց քանակը թույլ չի տալիս երկրին դառնալ հումքային բազա։ Փորձագետները չգիտեն, թե կոնկրետ ինչ ռեսուրսների մասին է խոսել ԱՄՆ նախագահը»,-գրում է թերթը։
«Երկիրը որպես հումքային երկիր առանձնապես դիրք չի զբաղեցնում»,- ասել է Հանովերի Երկրաբանության և բնական ռեսուրսների դաշնային ինստիտուտի (BGR) դոկտոր Հարալդ Էլսները։
Թերթի զրուցակիցը նշել է, որ հազվագյուտ մետաղների և օգտակար հանածոների մեծ մասը գտնվում է ռուսական բանակի կողմից բռնազավթված Դոնբասի տարածքում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ մետաղներ ստանալու հարցում՝ ամերիկյան օգնության դիմաց: