211652_close_icon
views-count38954 դիտում article-date 22:44 06-10-2020

«Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում». 24-ամյա սիրիացի վարձկանը Der Spiegel-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ համաձայնել է կռվել Լեռնային Ղարաբաղում

[url=https://www.tert.am/am/news/2020/10/06/mercenary/3415363?fbclid=IwAR09CrqhRDbHwCrPW6YMcmSYD-YTkS7lr-62dqQpgNnhUAYXFMj__sVTdeY]Tert.am[/url]-ը գրում է. Ռուսական «ԻնոՊրեսա» կայքը հայտնում է, որ գերմանական Der Spiegel պարբերականն ապացույցներ ունի այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը սիրիացի վարձկաններին նպատակաուղղված ուղարկում է ԼՂ հակամարտության գոտի: Գերմանական պարբերականի հետ հեռախոսազրույցում 24-ամյա սիրիացի Իբրահիմը հայտնել է, որ գտնվում է ապաստարանում՝ Լեռնային Ղարաբաղում առաջնագծի հարևանությամբ: «Նրա խոսքով՝ ապաստարանի վրայով թռչում են հայկական կործանիչները: Մեր ուղղությամբ հարվածներ են հասցվում: Մենք այնքան շատ մարդ ենք կորցրել, որ արդեն չեմ կարողանում հաշվել նրանց: Ես միայն հույս ունեմ, որ դուրս կգամ այստեղից»,- ասել է նա: «Իբրահիմը, որը հետապնդումնեից խուսափելու համար չի ցանկացել հրապարակել իր ամբողջական անունը, նշել է, որ մինչև վերջերս մարտնչել էր Բաշար ալ-Ասադի դեմ Սիրիայի ազատ բանակի «Սուլթան Մուրադ» գնդի կազմում, սակայն այժմ ծառայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը Սիրիայի ազատ բանակի միակ դաշնակիցն է ներկա պահին»,- ասվում է Der Spiegel-ի հոդվածում: Պարբերականի հետ զրույցում Իբրահիմի ընկերներից ոմանք հրաժարվել են մասնակցել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին, սակայն ինքը համաձայնել է, քանի որ պիտի կերակրի ընտանիքին: Նրա կինն ու երեք երեխաները բնակվում են թուրք-սիրիական սահմանին գտնվող ճամբարում: Նրան 1000 դոլար ամսավճար են առաջարկել Կովկասում ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես չգիտեմ, թե ինչ եմ այստեղ անում»,- ասել է Իբրահիմն ու ափսոսանք հայտնել, որ համաձանել է այդ աշխատանքին՝ չնայած վարձատրությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր