211652_close_icon
views-count1570 դիտում article-date 23:21 05-02-2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի՝ մայրաքաղաքը սպասարկող «ԳԱԶելների» վերաբերյալ պնդմանը


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի՝ մայրաքաղաքը սպասարկող «ԳԱԶելների» վերաբերյալ պնդմանը. 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Հանրային Հ/Ը եթերում հնչեցրած պնդումներից մեկին։

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի` րոպեներ առաջ հանրայինի եթերում հնչեցված պնդման, թե Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում է 57 գազել` հայտնում եմ` Մայրաքաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցները, որոնք են`
ա) Man մակնիշի՝ 87,
բ) «Ժոնգ տոնգ» մակնիշի՝ 562,
գ) Higer մակնիշի՝ 103,
դ) փոքր դասի միկրոավտոբուս՝ 100, որից 3-ը՝ տեխնիկական օգնության համար նախատեսված»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր