607 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող 2025թ․ ՄԱԿ-ի մոդել համաժողովը։
Համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գործունեությամբ և բազմակողմ դիվանագիտությամբ հետաքրքրված ուսանողներ և երիտասարդ մասնագետներ ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը։
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվա ՄԱԿ-ի մոդել համաժողովը թվով երկրորդն է, և այն նվիրված է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 33-րդ ամյակին և ՀՀ դիվանագետի օրվան։ ՎահանԿոստանյանը կարևորել է ՄԱԿ-ի մոդել համաժողովի միջոցով Հայաստանի երիտասարդության շարունակական ներգրավվածությունը ԱԳ նախարարության և ՄԱԿ գործունեությանը, ինչը լավ հնարավորություն է առավել խորությամբ ծանոթանալու միջազգային գործընթացներին և բազմակողմ դիվանագիտության առանձնահատկություններին։ Նա հույս է հայտնել, որ համաժողովը նպաստ կբերի ապագայում դրա մասնակիցներից շատերի կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերի համալրմանը։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը ներկայացրել է կայուն զարգացման, մարդու իրավունքների, հումանիտար, միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում ՄԱԿ-ի կողմից ներդրվող ջանքերը և երիտասարդների ներգրավումը կազմակերպության աշխատանքներին։ Նա անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ միջև ծրագրային համագործակցությանը՝ այդ համատեքստում ընդգծելով ընթացիկ ծրագրերում երիտասարդների ներգրավվածության կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
10799 դիտում
14:12 07-12-2017
BMW կոնցեռնը մինչև 2025 թվականը 25 նոր մոդել կթողարկի
2710 դիտում
23:40 26-03-2015
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման կոնֆերանսում Ստեփանավանը ճանաչվել է քաղաքի «Դերային մոդել»
Այս բաժնից
1609 դիտում
20:21 05-02-2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում
985 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
757 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել