2659 դիտում
23:40 26-03-2015
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման կոնֆերանսում Ստեփանավանը ճանաչվել է քաղաքի «Դերային մոդել»
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ՀՀ պատվիրակության կազմում Ճապոնիայի Սենդայ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) 3-րդ համաշխարհային կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցել են աշխարհի 110 պետությունների պատվիրակություններ:
ՀՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին նաև Հյուգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգող, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը և ՄԱԶԾ բնապահպանական կառավարման պորտֆոլիոյի ծրագրի աշխատակից Տաթևիկ Կոլոյանը:
Կոնֆերանսի նպատակն էր վերլուծել, գնահատել և ամփոփել ՀԳԾ-ի իրականացման արդյունքները և միևնույն ժամանակ հաստատել Հյուգոյի գործողությունների 2015-2030 թ.թ. ԱՌՆ ծրագիրը (ՀԳԾ-2):
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային կոնֆերանսում ՀՀ պաշտոնական զեկույցը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:
Նա ներկայացրել է հայաստանյան քաղաքների իրավիճակը` աղետներին դիմակայելու տեսանկյունից և ՀՀ կառավարության ու Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի գործողությունները` Հայաստանի քաղաքները աղետների նկատմամբ դիմակայուն դարձնելու վերաբերյալ:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը Հայաստանի առաջին քաղաքներից մեկն է, որ միացել է «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին:
Ստեփանավանում ձևավորվել է քաղաքի համայնքային դիմակայունության թիմ (ՀԴԹ), քաղաքի դիմակայունության 10 հիմնարար ուղղությունների հիման վրա մշակվել քաղաքի դիմակայունության գործողությունների պլան, որը ներառվել է քաղաքի զարգացման ծրագրում: Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Ստեփանավան քաղաքին սպառնացող վտանգներն ու ռիսկերը, ինչպես նաև մասնագետների կողմից մշակվել դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ:
Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային կոնֆերանսի ընթացքում Ստեփանավան քաղաքը ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից պարգևատրվել է քաղաքի «Դերային մոդել» վկայականով: Ստեփանավանը լավագույն, օրինակելի քաղաք է ճանաչվել նաև՝ որպես ավտոմատացված և էներգախնայող գիշերային լուսավորություն ունեցող քաղաք, որը լուսավորված է գրեթե ամբողջությամբ (90%-ով` ներառյալ քաղաքի ծայրամասերը):
Նմանատիպ նյութեր
1088 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
724 դիտում
19:50 15-12-2015
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ
2339 դիտում
20:50 13-10-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան