715 դիտում
15:22 04-02-2025
Գալյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը պայմանավորվել են սպասվող համատեղ ծրագրերի իրականացման եղանակների շուրջ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարը, ի թիվս այլնի, բարձր է գնահատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ և վստահելի համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նախարարության կարիքները մշտապես հասցեագրելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարդադատության նախարարությունից:
Նա կարևորել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության համակարգման գործում: Սրբուհի Գալյանը կարևորել է նախարարության մասնակցությունը Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության նոր 2026-2030 շրջանակի (UN Sustainable Development Cooperation Framework (UNSDCF) մշակման աշխատանքներին: Հանդիպմանը քննարկվել են ԱՆ ռազմավարություններից բխող ոլորտային մի շարք հարցեր, ինչպես նաև՝ նախարարության 2025 թ. առաջնահերթությունները:
Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համագործակցության հետևյալ ուղղություներին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը, Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կարողությունների զարգացմանը, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին:
Առաջարկվել է իրականացնել դատաիրավական բարեփոխումներին միտված ծրագրեր, ինչպես նաև՝ կոռուպցիայի հակազդման մարմինների շարունակական զարգացմանն ուղղված համատեղ օրակարգ մշակել: Անդրադարձ է եղել նաև անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին ՄԱԿ-ի շարունակական աջակցությանը:
Փոխգործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասվող համատեղ ծրագրերի իրականացման եղանակների շուրջ:

Նմանատիպ նյութեր
1126 դիտում
19:57 21-05-2024
Նախագահն ու ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները
Այս բաժնից
511 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
538 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2395 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը