211652_close_icon
views-count703 դիտում article-date 10:45 30-01-2025

ՆԳՆ-ում քննարկվել են քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են 2024 թվականին կատարած աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ծառայության ղեկավար կազմը՝ վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, բաժինների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքները, հաղթահարված խոչընդոտները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները։

Ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները՝ Նելլի Դավթյանը բարեփոխումների և, զուգահեռաբար, ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու համար շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նաև 2025 թվականի համար մատնանշել Ծառայության խոցելի կետերը և ուրվագծել անելիքներն ու առաջնահերթությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր