slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում
211652_close_icon

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում

views-count2527 դիտում article-date 10:16 30-01-2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասի և Աջափնյակ 10, 11 թաղամասերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաք՝

11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ.15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացու փ. 2, 2ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շրջանցիկ Թունելի փ. 13/10-23/6 առանձնատներ, Վ․ Վահյան փ. 1-54 առանձնատներ, Հ. Ներսիսյան փ. 6-10 շենքեր, 16 թաղ․ 16, 17, 18 շենքեր, Նորաշեն թաղ. 12, 14, 15, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1 շենք, Չաուշի փողոց մասնակի, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Բ-2 թաղ․ 83, 85, 89 շենքեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Վերին Արտաշատ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի, Զովք և Գեղաշեն գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

11.00-17:00 Ծաղկաշեն և Գանձակ գյուղերն ամբողջությամբ, Գանձակ գյուղ՝ «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Գանձակի ջրմուղ, Հացառատ գյուղ՝ Հացառատ թաղամաս մասնակի, թիվ 8 դպրոց, Մանկապարտեզ, Հացառատի «գլանոց» կոչվող տարածք,

Տավուշի մարզ՝

12:00-15:00 Բերդի տարածաշրջան՝ Նորաշեն, Չորաթան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11:00-16:00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Գետափ գյուղեր և Անուշավան գյուղի Մանկապարտեզի թաղամաս,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Մղարթ և Կարմիր Աղեկ գյուղեր:

Նմանատիպ նյութեր