31767 դիտում
21:29 26-12-2022
ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշում է իր մեկ տարին, ներկա էին հերոսածին մայրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հերոսների քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը մասնաճյուղեր կբացի Արցախում և Հայաստանի մարզերում. կենտրոնն արդեն 1 տարեկան է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշում է իր մեկ տարին։
Միջոցառման ընթացքում աջակցության և մշտապես կենտրոնի կողքին կանգնած բոլոր անհատները, ընկերությունները և լրատվամիջոցները պարգևատրվեցին հատուկ հուշամեդալներով և շնորհակալագրերով:
Մրցանակ է ստացել նաև «Shamshyan.com» լրատվականը:
«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի հաշվետու միջոցառման ժամանակ թողարկվեցին կենտրոնի արծաթյա հուշամեդալները և առաջինը հետմահու պարգևատրվեց ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը` ի դեմս տիկին Սիմա Պետրոսյանի (հերոսի մայր), Արցախի հերոս Քյարամ Սլոյանը` ի դեմս Նվարդ Սլոյանի (հերոսի մայր), Հերոս Վարդան Ամալյանը` ի դեմս Արմինե Ամալյանի (հերոսի մայր), Հերոս Արեն Մեհրաբյանը` ի դեմս Սաթիկ Նաիրյանի (հերոսի մայր), Հերոս Իլյա Նահապետյանը` ի դեմս Ալլա Նահապետյանի (հերոսի մայր):
Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ 2023 թվականին նախատեսում են ստացիոնար բուժման համար նոր շենք կառուցել, որտեղ այցելուները կարող են նաև մնալ գիշերակացով։
Նա ընդգծեց, որ հաջորդ տարի մասնաճյուղեր կբացվեն նաև Արցախում ու ՀՀ մարզերում։ «1 տարի առաջ թերապիանները սկսվեցին ամսական 50 շահառուով, մեկ տարվա ընթացքում թողունակությունը հասավ 300–ի։
Եկող տարի մենք կկարողանանք ամեն ամիս 500 այցելու ընդունել:
Ինչպես նաև մոտավորապես 150 ուսանող էլ կկարողանա կրթվել տարբեր ոլորտներում»,– նշեց Սուրեն Արեենցը։
Նա պատմեց, որ կենտրոնի շինարարությունը սկսվել է 250 հազար դրամով, ամայի հողի վրա։
Այսօր կենտրոնի համար արդեն 1 մլն դոլարից ավելի ներդրում է կատարվել։
Միայն առաջին 7 ամսվա ընթացքում կատարվել է 320 հազար դոլար ներդրում։
Բարերարների շնորհիվ մինչև այսօր էլ կենտրոնում շարունակվում են շինարարական աշխատանքները։
«Արդեն պատրաստ է հացատունը, որտեղ աշխատանքի կանցնեն նաև հերոսների մայրերն ու ընտանիքների մյուս անդամները:
Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև հերոսների մայրերը բուժման չեն գալիս, և մենք գտել ենք այն մեթոդը, ինչպես նրանց կանչել:
Այս եղանակով նրանք կգան, ինքնավերականգնման կուրսեր կանցնեն և 20 օր հետո, միանշանակ, նրանք կսկսեն հոգեբանի հետ աշխատանքներ կատարել»,– ասաց Արեենցը։
Կենտրոնի հիմնադիրը նշում է նաև, որ մեկ տարվա ընթացքում կնքել են երկու միջազգային պամանագիր Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից լիցեենզավորված արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք բարձր մակարդակի բուժման հնարավորություն են ստեղծում շահառուների համար, հնարավորություն են տալիս, որպեսզի կենտրոնը կարողանանա լիցենզավորել իր մասնագետներին միջազգային ստանդարտներին համապատասխան:
Կենտրոնում աշխատում է 5 լիցենզավորված մասնագետ, վերապատրաստվել են 400-ը։
«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ իրականացվում են թերապիաներ գերժամանակակից թվայնացված սարքերով։
Այն բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։
Մարտական գործողությունների մասնակիցները այս կենտրոնում վերականգնողական անհրաժեշտ բուժում են ստանում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։
Կենտրոնի շահառուներն են մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած հերոսներն ու նրանց ընտանիքների անդամները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)