1627 դիտում
11:14 25-01-2025
«Հույս ունեմ Եղիշե Հակոբյանի տեղեկությունները լույս կսփռեն այս ոճրագործության վրա. Ազատ գյուղի վաշտում հրդեհից զոհված զինծառայողների տուժողների ներկայացուցիչ
«Այսօրվա դատական նիստը բավականին լարված էր եւ տեղեկատվական առումով բավականին հետաքրքիր: Մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն հայտնեց կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ ինձ հետ, եւ դատարանը բավարարեց այդ միջնորդությունը»,-Aravot.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: Հավելեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել Եղիշե Հակոբյանին:
«Հույս ունեմ, որ Եղիշե Հակոբյանը գործի իրական հանգամանքների վերաբերյալ կտա հանգամանալից տեղեկատվություն, եւ ի վերջո լույս կսփռվի այս ոճրագործության վրա, եւ մենք ձեզ հետ միասին կիմանանք, թե ինչ է եղել իրականում: Առաջիկա օրերին կկազմակերպենք այդ հանդիպումը Եղիշե Հակոբյանի հետ:
Ինչ վերաբերվում է այսօր դատական նիստում տեղի ունեցած մյուս իրադարձություններին, դուք ականատես եղաք, որ հարցաքննվում էր ՀՀ Զինված ուժերի հակահրդեհային անվտանգության ծառայության նախկին պետը, որը բավականին ընդգրկուն ձեւով տեղեկատվություն հաղորդեց դեպքի հանգամանքներին նախորդած ժամանակահատվածի եւ դեպքի իրողությունների վերաբերյալ:
Պարզ դարձավ, որ տառացիորեն նույն զորամասում այս ողբերգությունից 2 ամիս առաջ՝ 2022թ. հոկտեմբերի 28-ին, մարտական դիրքում կրկին բենզինի միջոցով վառարանը վառելու արդյունքում հրդեհվել է մարտական դիրքը, եւ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել որոշ զինծառայողներ»,-ասավ փաստաբանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
686 դիտում
15:51 21-01-2023
Գարեգին Բ-ի տնօրինությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
902 դիտում
18:21 22-01-2023
Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
Այս բաժնից
910 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
922 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք