211652_close_icon
views-count874 դիտում article-date 20:23 24-01-2025

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ՊԵԿ նախագահը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր հյուրընկալել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանն, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությանը։

Քննարկել ենք նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցերը։

Հանդիպման ավարտին վերահաստատել ենք երկկողմ վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր