211652_close_icon

Սիրիայում ռուսական բազաների ապագայի հետ կապված հարցերը բանակցությունների փուլում են․ Սիրիայի ՊՆ

views-count1156 դիտում article-date 23:37 22-01-2025
Սիրիայի տարածքում ռուսական ռազմակայան բազաների ապագայի և Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունների հարցերը բանակցությունների փուլում են։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ Սիրիայում ռուս զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնում։ Փոխանցում է Tert.am-ը։

«Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը։ Մենք դեռ հրահանգներ չենք ստացել։ Սակայն բանակցություններ են ընթանում, որոնք վարում է ղեկավարությունը՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ»,- ասել է Մուրհաֆ Աբու Կասրան։

Ինչպես նշում է «Коммерсантъ»-ը, երկկողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի տարածքում ռազմակայաններ օգտագործել մինչև 2066 թվականը։ 

Նմանատիպ նյութեր