211652_close_icon
views-count670 դիտում article-date 19:36 13-10-2025

Սիրիան հետաքրքրված է երկրում ռուսական ռազմական բազաների պահպանմամբ. Լավրով

Սիրիան հետաքրքրված է Տարտուսում և Խմեյմիմում ռուսական ռազմական բազաների պահպանմամբ. դրանք կարող են վերաօգտագործվել որպես մարդասիրական կենտրոններ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Սիրիական կողմը հետաքրքրված է Տարտուսում և Խմեյմիմում մեր ռազմական բազաների պահպանմամբ։ Ինչպես ասել է նախագահը, մենք հենվում ենք ընդունող երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շահերի վրա»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ նոր պայմաններում այդ բազաները կարող են այլ դեր խաղալ, այլ ոչ թե որպես ռազմական հենակետեր։

Նմանատիպ նյութեր