Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գործող մրգի խանութում. պարեկները ծխապատ տարածքից տարհանել են Հնդկաստանի 2 քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 56 հասցեում գործող խանութում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Լիպարիտ Խաչատրյանը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մրգի խանութում:
Տեղում պարեկները 2 հոգու դուրս են բերել ծխապատ հատվածից, ովքեր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել այդ քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։