211652_close_icon
views-count15965 դիտում article-date 11:39 02-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել Բ2 թաղամասում գործող կենդանիների խանութում, մեծ թվով կենդանիներ ու թռչուններ ծխահարվել ու սատկել են․ ժամանել են հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի բարձրահարկ շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները խանութի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել այն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գրիգոր Գետիկյանն ու կրտեսեր պարեկ Վարդան Բարսեղյանը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, հավանաբար, կրակն առաջացել է խանութում տեղադրված սառնարանից՝ էլեկտրականության տատանման հետևանքով, և կրակի ու ծխի հետևանքով սատկել են խանութում գտնվող կենդանիներն ու թռչունները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր