39508 դիտում
17:59 08-03-2024
Խոշոր հրդեհ՝ Գյումրիում․ փրկարարները տարհանել են ծխապատ տարածքում գտնվող 3 ամսական երեխային․ պարեկները սահմանազատել են տարածքը․ խոհանոցի գույքը վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատարյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղասի Դ․-ին պատկանող բնակարանում։ Հրշեջները մարել են կրակը, իսկ տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Անդրեասյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Ներսիսյանը։
Երկու հրշեջ փրկարար էլ 2-րդ հարկի բնակարանի ծխապատ գոտուց տարհանել են 3 ամսական տղա երեխայի։
Հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը։ Այրվել է բնակարանի խոհանոցն ամբողջությամբ՝ իր գույքով։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+