211652_close_icon
views-count2635 դիտում article-date 22:11 20-01-2025

Համընդհանուր հայտարարագրի մասին. Նիկոլ Փաշինյան

Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Սրանով մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր