211652_close_icon
views-count862 դիտում article-date 21:12 18-01-2025

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։ 

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր