3640 դիտում
18:52 17-01-2025
Երևանում հերթական ուժային կառույցի ծառայողի ավտոմեքենան են հրկիզել․ այս անգամ վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ը հունվարի 10-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հեսցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգույշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ և այս պահին հանցագործությունը բացահայտելու համար աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,հունվարի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր էր մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Մովսիսյանը, Ղազար Գրիգորյանը և Լաերտ Հայրապետյանը։
Այրվել էին «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը ու ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղել։
Փրկարարները տեղում իրականացրել էին հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության դատարկվելը:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
13:42 08-10-2014
Միջանցքը լուսավորելու նպատակով լուցկի է վառել և անզգուշությամբ հրկիզել դուռը