835 դիտում
20:00 16-01-2025
Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:
Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների ընթացքում գործադրած համատեղ ջանքերի ու կատարած աշխատանքի համար՝ համագործակցությունը կարևորելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման համատեքստում: Նախարարն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:
«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ կարևոր է «Թումո տուփ» ծրագրի իրագործումը. դպրոցների հարևանությամբ «Թումո տուփերի» տեղակայումը զարգացման նոր հնարավորություն է, որը միաժամանակ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման բարենպաստ միջավայր է ուսուցիչների և սովորողների համար: Ժաննա Անդրեասյանը կարևորել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է Թումո կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի սիներգիան, քանի որ դրանք միասին ստեղծում են կրթության որակի բարելավման միջավայր:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար:
ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին:

Նմանատիպ նյութեր
2012 դիտում
20:52 19-07-2018
Վասիլիս Մարագոսը ՀՀ գյուղնախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրով տրամադրվող աջակցության ուղղությունները
1207 դիտում
18:54 01-01-2024
Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել
1006 դիտում
22:35 14-02-2024
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցել է Սյունիքում զոհված զինծառայողների ընտանիքներին
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ