211652_close_icon
views-count1994 դիտում article-date 20:52 19-07-2018

Վասիլիս Մարագոսը ՀՀ գյուղնախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրով տրամադրվող աջակցության ուղղությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության և աջակցության ուղղությունները, ԵՄ խորհրդատվական աջակցության հնարավորությունները։ Կողմերը մեկ անգամ ևս վերահաստատեցին սույն թվականի հունիսի 11-ի և հուլիսի 17-ի հանդիպումների ժամանակ հնչեցված մոտեցումները։

Նմանատիպ նյութեր