211652_close_icon
views-count1912 դիտում article-date 09:38 16-01-2025

Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ հարակից տեխսպասարկման կետում, կրակ և ծուխ է նկատվում: 
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ, 11-րդ, 12-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկներ: 
 
Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը: 
 
Տեղում հայտարարվել է հրդեհի «1 ԲԻՍ» աստիճան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Ալաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը: 
 
Պարզվել է, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա ատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում: 
 
Խանութն ամբողջությամբ այրվել է: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է ՓԾ Երևան քաղաքի վարչության պետ Ա. Կիրակոսյանը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տարածքը հրկիզել են և այդ ամենը ֆիքսված է տեսախցիկի կողմից:
 
Իսկ այն գրանցված է Կոտայքի մարզ՝ Առինջ բնակավայրի Պարույր Սևակի փողոց 17 հասցեում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր