211652_close_icon
views-count1192 դիտում article-date 19:53 08-01-2025

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. 2025 թվականի հունվարի 8-14-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2025 թվականի հունվարի 8-10-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ, իսկ մնացած մասը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

Նմանատիպ նյութեր