Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, Պուտինին անվանել է «խուլ»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 3 ժամանոց հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանին, որի ընթացքում քննադատական հայտարարություններ է հնչեցրել Ուկրաինային օգնող արևմտյան երկրների հասցեին։
Մասնավորապես՝ Զելենսկին քննադատել է աշխարհի խոշոր տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Սակայն, երբ Դոնբասի և Ղրիմի մի մասը գրավվեց, Ուկրաինան 3 անգամ պաշտոնական նամակներ ուղարկեց անվտանգության բոլոր երաշխավորներին, Բուդապեշտի հուշագրի բոլոր անդամներին, բայց նրանք «թքած ունեին Ուկրաինայի վրա»։
Պատասխանելով Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին հարցին՝ Զելենսկին Պուտինին անվանել է «խուլ» և ընդգծել, որ «նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից»։