211652_close_icon

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ

views-count1492 դիտում article-date 17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունն,  այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսի դեսպանատանը Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար նշանակված Էսաադ Հասան Սեյբանը։

Նմանատիպ նյութեր