ՀՀ արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու պատրաստակամության մասին:
«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասել է Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ, սակայն, այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ: