9532 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Արտաշատի խճուղում «DAF» մակնիշի բեռնատարի վթարից:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վթարը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել էր:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չեն եղել:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել:
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+