211652_close_icon
views-count108747 դիտում article-date 16:30 13-09-2024

Տեսախցիկն արձանագրել է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «Mazda»-ի ողբերգական ավտովթարի պահը, քննչական խումբն էլ պարզել է մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.comֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ, երբ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել և վարորդը տեղում մահացել էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է մահացած վարորդի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Գևորգյանն էր։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է «Mazda»-ն բախվում երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր։

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը վարորդն էր, և եթե նա ամրակապված լիներ, ապա ավտոմեքենայից դուրս չէր հայտնվի և հնարավոր է մարմնական վնասվածքներ ստանար ու մահը չարձանագրվեր։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր