211652_close_icon
views-count565 դիտում article-date 22:03 20-12-2024

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ հաջողությամբ զարգանում է, մասնավորապես՝ առողջապահության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի  ոլորտներում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

«Գոհունակությամբ պետք է նշեմ այսօրվա նստաշրջանի արդյունքում ստորագրվող՝ Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ուսումնամարզական համալիրի, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրերի վերաբերյալ»,- ասել է ՀՀ փոխվարչապետն՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ աշխատանքն ու վստահելի հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը:
 

Նմանատիպ նյութեր