Նարեկ Բաբայանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն եւ համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում:
Մեհդի Սոբհանին եւս նշել է, որ փոփոխությունները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Դեսպանի գնահատմամբ անցնող տարին նշանավորվել է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացմամբ եւ առաջընթացով:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են առաջիկա փոխայցերին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի: