1042 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am
Սևանի դատարանում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։
Այժմ դատարանում կողմերի հարցերին է պատասխանում ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։ Նա դատարանին հայտնեց, որ վառարանը գործարկելիս այրվածքներ է ստացել, այդպիսով չի կարողացել մտնել կացարանի այն հատվածը, որտեղ զինծառայողները քնած են եղել։
Փաստաբան Նորայր Նորիկյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքը կացարանում միայնակ է եղել վառարանը գործարկելիս, Հակոբյանն ասաց, որ իր հետ եղել են ևս 2 զինծառայող։ Նորիկյանը հայտարարեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այն փաստը, որ իր հետ եղել են ևս 2 զինծառայող։
«Որովհետև հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»,- իր թաքցնելու փաստն այսպես արդարացրեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Նմանատիպ նյութեր
2077 դիտում
09:00 31-08-2023
Նախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»
563 դիտում
20:06 19-01-2023
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ
Այս բաժնից
877 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1354 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
679 դիտում
15:21 20-12-2024
Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով