211652_close_icon

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտի կետերը

views-count1273 դիտում article-date 23:38 19-12-2024
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դեկտեմբերի 18–ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերով ՀՀ կառավարության խորհրդական Խոսե Իգնասիո Պռադաս-Պովեդայի հետ աշխատանքային հանդիպում:

ՀԾԿՀ–ից հայտնում են, որ քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտին վերաբերող կետերի իրականացման ընթացքը։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանը շեշտել է, որ ՀՀ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման գործում ԵՄ աջակցությունն ու համագործակցությունը կարևոր դերակատարում ունեն։

Հանդիպման շրջանակում ուշադրություն է դարձվել համապարփակ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նշվել են այն խնդիրները, որոնք պահանջում են աջակցություն։

Մասնավորապես քննարկվել են հանձնաժողովի կարիքները և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ ծրագրերը՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։

Նմանատիպ նյութեր